Առաջին խաղաթաքստոցը պատրաստ է

%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a7

Առաջին խաղաթաքստոցը պատրաստ է

2016թ. դեկտեմբերի 1-ին առաջին նորոգված և կահավորված շինությունը, որը կարելի է օգտագործել որպես պարզագույն թաքստոց երեխաների և չափահասների համար, նորոգվել է Պահապան հիմնադրամի հիմնադիրների միջոցներով և արդեն հանձնվել է շահագործման Ներքին Կարմիրաղբյուր համայնքի մանկապարտեզի տարածքում: Այնտեղ կարող են ժամանակավոր ապաստարան գտնել շուրջ 50 երեխա և 40 չափահասներ:

Սահմանամերձ 14 այլ համայնքներում նմանատիպ աշխատանքների իրականացման համար  սկսել ենք ծավալուն քարոզարշավ՝ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ անվանումով, որը ֆինանսավորվելու է ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ հարթակի միջոցով: Ստացված հասույթը ամբողջությամբ ուղղվելու է ծրագրի իրականացմանը՝ սահմանամերձ գյուղերում երեխաների համար թաքստոցների և անվտանգ սենյակների կառուցմանը: