Զարգացած և բարեկարգ Բարեկամավան

%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d6%87-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d6%80%d5%a3-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d5%af%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6
10.83%
Անհրաժեշտ գումարը՝ 2,770,000 AMD
Աջակցել ծրագրին

Զարգացած և բարեկարգ Բարեկամավան

 

Կյանքը սահմանին. Բարեկամավան Սույն ծրագիրը ստեղծվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս.Գալստանյանի նախաձեռնությամբ, Պահապան և ՍԱՀՄԱՆ Հկ-ների, Տավուշի մարզպետարանի  և մի շարք աջակիցների ջանքերով: Այստեղ ներկայացված ծրագրով դիմում ենք մեր հայրենակիցների աջակցությանը, որով կարող ենք վերականգնել Տավուշի ամենագեղեցիկ, բայց ամենաբարդ իրավիճակում գտնվող Բարեկամավան գյուղը: Գյուղն ունի մոտ հարյուր բնակիչ, որոնգից մեծ մասը հիսուն տարեկանից բարձր են: Դպրոցում սովորում են 18 երեխա, որոնցից միայն մեկն է կրտսեր դպրոցական: Բարեկամավանի վերականգնումը կօգնի դադարեցնել գյուղի անկումը, վերադարձնել արտագաղթած գյուղացիներին, ինչպես նաև կօգնի երիտասարդ ընտանիքներին հիմնել ավելի կայուն բիզնես՝ համայնքում ավելի վստահ և ամուր ապրելու համար: Ստորև ներկայացնում ենք այեգործական ծրագրի նախագիծը, որն ուղղված է գյուղի բնակիչներին՝ իրենց այգեգործական հնարավորություններն ընդլայնելու համար: Տավուշի մարզպետարանը և մի շարք այլ կազմակերպություններ կաջակցեն ծրագրի իրականացմանը և հետագա էլ ավելի զարգացմանը: Ձեր նվիրաբերությունները փոխանցելիս, խնդրում ենք նշել Բարեկամավան-այգիներ անունը: 

Ընկույզի եվ արքայանարինջի լրացուցիչ այգիների հիմնում Բարեկամավան գյուղում

 

Ծրագրի անվանումը Բարեկամավանի 30 տնտեսություններում ծառատունկ
Գտնվելու վայրը Գ․ Բարեկամավան, Տավուշի մարզ
Ծրագրի նկարագիրը Հիմնել տնային տնտեսություններին կից գաճաճ ընկուզենու և արքայանարնջի այգիներ, որոնք կոռոգվեն կաթիլային համակարգով: Ընկուզենու տնկիները կտնկվեն են 7 x 3,5  սխեմայով, 1հեկտարին՝  400 ծառ: Արքայանարնջի 1հեկտարի վրա կտնկվի 1200  ծառ: Տավուշի մարզպետարանը կօժանդակի շուկայում թարմ և չորացված մրգի, ինչպես նաև ընկույզի իրացմանը։
Ծրագրի կարգավիճակը Ծրագրի սկիզբը նախատեսվում է 2020թ․ մարտի 1-ը։
Ծրագրի արժեքը 2,770,000 ՀՀ դրամ / 5,770 ԱՄՆ դոլար
Հավաքագրված գումարը
Ծրագրի ազդեցությունը Ծրագրի արդյունավետությունը ի հայտ է գալու ընկուզենու դեպքում՝ 7-րդ տարուց սկսած, իսկ արքայանարնջի դեպքում՝ 5-րդ տարուց սկսած, և ապահովում է 78% շահութաբերություն յուրաքանչյուր ընտանիքի համար։ 1 ծառի բերքատվությունը
Ծրագրի ղեկավարումը Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում:

 

Կարիքը

Տավուշի մարզում ընկույզի և արքայանարնջի այգիների հիմնումը դիտարկվում է որպես լուրջ գյուղատնտեսական, եկամուտ ստեղծող հնարավորություն։ Այգիների համար կարելի է դիտարկել մարզի տարածքում առկա ազատ 350 հա ոռոգվող հողերը, որոնք գտնվում են  Խաշթառակ, Այգեհովիտ, Աչաջուր, Վազաշեն, Չինարի, Այգեձոր, Բարեկամավան և Կողբ գյուղերի տարածքում։ 2019թ․ Տավուշի մարզի Չինարի գյուղը Ռուսաստանի Դաշնություն է արտահանել ավելի քանի 355 տոննա թուզ։ Հաշվի առնելով այս հաջողությունը, Բարեկամավանի տնային տնտեսությունների ցանկությունը՝ նույնպես հիմնելու լրացուցիչ այգիներ, ինչպես նաև այս ծրագիրը դիտարկելով որպես երկարաժամկետ կտրվածքով եկամուտ ստեղծող, Տավուշի մարզպետարանը Պահապան Հիմնադրամի հետ միասին մշակել է այն Բարեկամավանի 30 տնային տնտեսությունների համար։ Ծրագիրը Բարեկամավանի համար դիտարկվում է որպես հեռանկարային, քանզի Բարեկամավանը սահմանամերձ է և տնամերձ հողատարածքում առավել հեշտ է փոքր եկամտային բիզնես սկսելը, քան այլ, առավել խոշոր նախաձեռնությունը, որի տարածքը կարող է լինել խոցելի։

Ծրագրի եկամտաբերության համար հիմք է ընդունվում հետևյալ նկատառումները։ 1 թզուկ ընկույզի հասուն ծառը տալիս է միջինում 25 կգ բերք: 1 արքայանրնջի հասուն ծառը տալիս է միջինում 50-60կգ բերք: Տեղական շուկայում արքայանարնջի գինը տատանվում է 200-400դ, իսկ ընկույզը կեղևով 700-1500դ: Ծառերի բերքատվությունը կախված է նրանց պահպանումից և խնամքից: Տնային տնտեսությունները կարող են վաճառել թարմ արքայանարինջը, և չորացված տեսքով, Ընկույզը կարող են վաճառել մաքրած և ոչ մաքրած վիճակում, կամ վերամշակել այլ մթերքի: Տավուշի մարզպետարանը կլինի շուկայում հիմնական ֆասիլիտատորը, բայց մեծ քանակություն ապահովող տնտեսությունները կարող են հետագայում կառուցել սառնարաններ և չրանոցներ և ստանալ հավելյալ արժեք:

Ծրագրի հաշվարկը ներառում է կապիտալ ծախսեր՝ հողի նախապատրաստում, մասնագիտացված մեխանիզացիայի ձեռքբերում, ոռոգման համակարգի տեղադրում, և գործառնական ծախսեր՝ քաղհան, բերքահավաք, էտ և վնասատուներից պաշտպանական միջոցառումներ։

Նվիրատուներ.

  • Մերուժան Չիթչյան՝ 5000 ռուբ.
  • Վարուժան Չիթյան՝ 5000 ռուբ
  • Վիլիկ Չիթչյան՝ 5000 ռուբ
  • Վահան Սևաչ՝ 5000 ռուբ
  • Սերժիկ Չիթչյան՝ 5000 ռուբ

 

Ռուսաստանաբնակ բարեկամավանցիներ

  • 1
  • Զարգացած և բարեկարգ Բարեկամավան
  • $