ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ

%d5%ba%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81
0.75%
Անհրաժեշտ գումարը՝ 640,000 AMD
Աջակցել ծրագրին

ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ

Ծրագրի անվանումը Խաղաթաքստոց Պառավաքարի մանկապարտեզի համար
Գտնվելու վայրը Տավուշ, Բերդի շրջան
Ծրագրի նկարագրությունը Ապահով թաքստոցի կառուցում՝ կահավորված սանիտարական հանգույցով, օդափոխության համակարգով և խաղալու պարագաներով:
Ծրագրի կարգավիճակը Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես:
Ծրագրի արժեքը $4300
Հավաքագրված գումարը $100
Ազդեցությունը Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում: Արտակարգ իրավիճակներում երեխաները կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար:
Ծրագրի ղեկավարումը Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում:

 

Նախապատմությունը

 

Պառավաքարը փոքր գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում՝ սահմանակից Ադրբեջանին: Տավուշի բազմաթիվ այլ գյուղերի նման Պառավաքար գյուղը նույնպես ենթարկվել է վտանգի և տառապանքների Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումների պատճառով: 2017 թվականի հուլիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել էր զինվոր: Չնայած պետական սահմանի երկայնքով ադրբեջանական կողմից հաճախակի արձակվող կրակոցներին՝ ամբողջ Տավուշում, այդ թվում՝ Պառավաքարում, մանկապարտեզները և դպրոցները յուրաքանչյուր ուսումնական տարի իրենց դռներն են բացում աշակերտների առջև:

 Կարիքը

 Պառավաքարի մանկապարտեզ հաճախում են 45 փորք երեխա: Մանկապարտեզը կարիք ունի ապահով մի վայրի, որտեղ երեխաներն ու իրենց ուսուցիչները կկարողանան թաքնվել հաճախակի կրկնվող կրակոցների ժամանակ: Մանկապարտեզի տարածքի անվտանգ հատվածում առկա է փոքր քարե տնակ, որը Ձեր օգնությամբ հնարավոր է վերափոխել ապաստարանի: Պահապան հիմնադրամը նպատակ ունի վերանորոգել այն և ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, կահույքով՝ դարձնելով այն առավել հարմարավետ և ապահով:

 

Ամբողջ աշխատուժը կհրավիրվի գյուղից և սարքավորումների նյութերը կգնվեն Տավուշից՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր և խթանելով տեղական տնտեսությունը:

Ծրագրի արժեքը կազմում է գրեթե 4300 ԱՄՆ դոլար (2,064,000 ՀՀ դրամ):

Խաղաթաքստոցի կառուցմանը հանգանակած անձանց մասին տեղեկատվությունը կարտացոլվի «Դպրոցի վերանորոգման զեկույցում» և Պահապան հիմնադրամի կայքէջում:

Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով: