Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի 320 կմ շփման գիծ, որի երկայնքով կա 27 գյուղական համայնք՝ թշնամու դիրքերից 1-3 կմ հեռավորության վրա։

Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի 320 կմ շփման գիծ, որի երկայնքով կա 27 գյուղական համայնք՝ թշնամու դիրքերից 1-3 կմ հեռավորության վրա։

http://https://www.youtube.com/watch?v=ZaPCZw_F-ZM

Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի 320 կմ շփման գիծ, որի երկայնքով կա 27 գյուղական համայնք՝ թշնամու դիրքերից 1-3 կմ հեռավորության վրա։ 23 համայնք պարբերաբար ենթարկվում է գնդակոծության: Տավուշի սահմանամերձ բնակավայրերում Քառօրյա պատերազմից հետո դպրոցների ու մանկապարտեզների սաների պաշտպանության համար ապահով տարածքներ ստեղծելու գործում ակտիվ աշխատանքներ է սկսել «Պահապան» զարգացման հիմնադրամը։

«Մեր առաջին նախագիծը եղավ գյուղերից մեկի դպրոցի տարածքում ապահով սենյակի ստեղծումը, որը կահավորեցինք նաև որպես խաղասենյակ, որտեղ երեխաները թաքնվելով կարող էին շարունակել խաղալ, սովորել, շարունակել իրենց առօրյա գործունեությունը։ Մեր ծրագրի անունը դրեցինք «խաղաթաքստոց» և որոշեցինք դրամահավաք սկսել։ Այդ միջոցներով հնարավորինս շատ գյուղերում կկարողանանք նման ծրագրեր իրականացնել», — պատմում է «Պահապան» զարգացման հիմնադրամի ղեկավար Ինգա Հարությունյանը, ով հավելեց, որ իրենց հիմնական և առաջին աջակիցն եղել է ՀԱՅ Տավուշի Թեմը, ի դեմս Բագրատ Սրբազանի, ում օգնությամբ գտել են խաղաթաքստոցների հովհանավորներին սփյուռքից։