ԾՐԱԳԻՐ 1: Անվտանգություն սահմանի մանուկներին՝ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ

Խնդրի նկարագրություն.

Տավուշի 23 սահմանամերձ գյուղերում մոտ 10,000 երեխա ապրում է պարբերական կրակոցների տակ։ Պահապան հիմնադրամը նպատակ ունի է նորոգել և կահավորել ամենախոցելի 15 համայնքների դպրոցների և մանկապարտեզների տարածքները՝ դրանք դարձնելով թաքստոց-խաղասենյակներ՝ «խաղաթաքստոցներ»:   Ծրագիրն իրականացվում է ՀՀ Արտակարգ իրավիճակների հետ համագործակցությամբ և մասնագետների մեթոդական ցուցումներով:    Յուրաքանչյուր թաքստոցի նորոգման և կահավորման արժեքը մոտավոր 5000-10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ կախված նախնական վիճակից և թաստոցի տեսակից:  Մենք արդեն կառուցել ենք առաջին Խաղաթաքստոցը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որը օգնում պահել անվտանգության մեջ  55 երեխաների:  Օգնիր մեզ կառուցել հաջորդը: