![%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81-n9-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%a5%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%bf-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4](http://www.pahapan.org/wp-content/uploads/2019/11/73183691_672784606464323_4381612415746310144_n.jpg)
![](http://www.pahapan.org/wp-content/themes/helping-hand/assets/image/completed_icon.png)
Խաղաթաքստոց N9 Այգեհովիտ գյուղում
Այգեհովիտը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ստորին հոսանքի աջափնյա մասում, Իջևանից 17 կմ հյուսի-արևելք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մ։ Այն սահմանակից է Ադրբեջանին և այդ պատճառով ենթակա է շատ հաճախակի կրակոցների հակառակորդի դիրքերից, որոնք գտնվում են գյուղից է 1.5-2km հեռավորության վրա: Գյուղի բնակչությունը կազմում է 1523 մարդ, որոնցից շուրջ երեքհարյուրը սովորում են դպրոցում:
ԿԱՐԻՔ
Գյուղի միակ դպրոցն ունի կիսանկուղային տարածք երեք սենյակներով: Մեծ սենյակը ներկայիս պահին օգտագործվում է բոքսի խմբակի պարապմունքի համար, սակայն կարող է դառնալ թաքստոց անհրաժեշտ նորոգումն իրականացնելուց հետո: Երկու այլ սենյակները օգտագործվում են որպես դասասենյակներ: Դպրոցի մուտքն ունի պաշտպանիչ պատ տեղադրելու կարիք:
Թաքստոցի երեք սենյակները անհրաժեշտ է նորոգել, փոխել հատակի ծածկը, տեղադրել օդափոխության հզոր համակարգ, տրամադրել մարզագույք : Սենյակներից մեկը անհաժեշտ է ապահովել ապահով ելքով՝ երեխաների համար դպրոցի այլ հատվածներից անվտանգ մուտք ապահովելու համար:
Թաքստոցը նորոգվել և կահավորրվել է կանադահայ բարերար Ավետիս Մուշյանի ջանքերով, որի համար հայտնում ենք մեր գնահատանքն ու շնորհակալությունը: