«COVID-19 համաճարակից և պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցությունը Տավուշում» ծրագիր

«COVID-19 համաճարակից և պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցությունը Տավուշում» ծրագիր

«Պահապան» զարգացման հիմնադրամը, համագործածկությամբ «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության, «Ապագա» հոգեբանական ծառայության և «Տեղ» հիմնադրամի, մեկնարկել է իր «COVID-19 համաճարակից և պատերազմից տուժած անձանց հոգեբանական աջակցությունը Տավուշում» ծրագիրը, որն իրականցվում է Եվրամիության  և «Մարդը Կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ:Ծրագիրը նպատակ ունի խթանելու Տավուշի մարզում հոգեբանական աջակցության համակարգի զարգացումը,  օժանդակելու մարզի դիմակայունության ամրապնդմանը և բարելավելու առավել խոցելի բնակչությանը տրամադրվող հոգեբանական ծառայությունների որակն  ու հասանելիությունը մարզի բոլոր համայնքներում:Ծրագրի շրջանակներում վերը նշված գործընկեր կազմակերպությունները մարզում բնակվող Արցախից տեղահանված, ինչպես նաև  հաշմանդամություն ունեցող և խոցելի խմբերի այլ անձնանց համար կստեղծեն  հոգեբանական խնդիրների վերհանման, ուղղորդման և ծառայության տրամադրման մասնագիտական հարթակ` իրականացնելով հետևյալը.

— Մարզում գործող հոգեբան-մասնագետների, ԵՊՀ-ԻՄ հոգեբան-ուսանողների և մարզի բժիշկների վերապատրաստում,

— դպրոցականների և հաշմանադմություն ունեցող երիտասարդների ներառում հոգեբանական զարգացման ծրագրերում,

— մարզի բնակչության շրջանում հոգեբանական դիմակայունության և աջակցության ծառայությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքերի իրականացում: Ծրագիրը կիրականացվի մինչև 12.04.2022թ.