ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ

%d5%ba%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%ab-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81
100%
937,000 AMD
Ավարտված

ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ԴՊՐՈՑԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ

Ծրագրի անվանումը Խաղաթաքստոց Պառավաքարի դպրոցի համար
Գտնվելու վայրը Տավուշ, Բերդի շրջան
Ծրագրի նկարագրությունը Ապահով թաքստոցի կառուցում՝ կահավորված սանիտարական հանգույցով, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով:
Ծրագրի կարգավիճակը Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես:
Ծրագրի արժեքը $1940
Հավաքագրված գումարը $1940
Ազդեցությունը Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում: Արտակարգ իրավիճակներում երեխաները կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար:
Ծրագրի ղեկավարումը Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում:

 

Նախապատմությունը

 

Պառավաքարը գողտրիկ և փոքր գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում՝ սահմանակից Ադրբեջանին: Տավուշի բազմաթիվ այլ գյուղերի նման Պառավաքար գյուղը նույնպես ենթարկվել է վտանգի և տառապանքների Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումների պատճառով: 2017 թվականի հուլիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել էր զինվոր: Չնայած պետական սահմանի երկայնքով ադրբեջանական կողմից հաճախակի արձակվող կրակոցներին՝ ամբողջ Տավուշում, այդ թվում՝ Պառավաքարում, դպրոցները յուրաքանչյուր ուսումնական տարի իրենց դռներն են բացում աշակերտների առջև:

 Կարիքը

 Պառավաքարի դպրոց հաճախում են ավելի քան 215 երեխա: 2017 թվականին Պառավաքարի տեղական դպրոցն ունեցել է 24 առաջին դասարանցի: Դպրոցը կարիք ունի ապահով մի վայրի, որտեղ երեխաներն ու իրենց ուսուցիչները կկարողանան թաքնվել հաճախակի կրկնվող կրակոցների ժամանակ: Ուստի, Պահապան հիմնադրամը նպատակ ունի կառուցել ապահով խաղաթաքստոց և ապահովել այն անհրաժեշտ հարմարություններով, սարքավորումներով, կահույքով՝ դարձնելով այն առավել հարմարավետ և ապահով:

 Ամբողջ աշխատուժը կհրավիրվի գյուղից և սարքավորումների նյութերը կգնվեն Տավուշից՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր և խթանելով տեղական տնտեսությունը:

Ծրագրի արժեքը կազմում է գրեթե 2100 ԱՄՆ դոլար (1,008,000 ՀՀ դրամ):

Խաղաթաքստոցի կառուցմանը հանգանակած անձանց մասին տեղեկատվությունը կարտացոլվի «Դպրոցի վերանորոգման զեկույցում» և Պահապան հիմնադրամի կայքէջում:

Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով: