Խաղաթաքստոց Մովսես գյուղի երեխաների համար

%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81-%d5%b4%d5%b8%d5%be%d5%bd%d5%a5%d5%bd-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab
100%
860,000AMD
Ավարտված

Խաղաթաքստոց Մովսես գյուղի երեխաների համար

Ծրագրի անվանումը Խաղաթաքստոց Մովսես գյուղի դպրոցում
Գտնվելու վայրը Տավուշ. Բերդի շրջան
Ծրագրի նկարագրությունը Առկա չօգտագործվող ներքնահարկի վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով,փափուկ խաղածածքով:
Ծրագրի կարգավիճակը Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես:
Ծրագրի արժեքը $1800
Հավաքագրված գումարը  $1800 Ծրագիրն ավարտված է, խաղաթաքստոցը գործում է; այն հանձնվել է Մովսես գյուղի համայնքին դեկտ 26-ին, 2017թ.  
Ազդեցությունը Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար:
Ծրագրի ղեկավարումը Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում:

Նախապատմություն

Մովսես գյուղը Տավուշի սահմանին գտնվող Բերդի տարածաշրջանի ամենավտանգված գյուղերից է և գտնվում է ադրբեջականական դիպուկահարների կրակոցների անմիջական թիրախում: Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն և մանկապարտեզ: Բնակչությունը կազմում է մոտավոր 2000 մարդ: Գյուղը բազմաթիվ անգամներ գնդակոծվել 2016-ին, երբ հրետանին արձակվել է Մովսեսի մարդաշատ վայրերի վրա, երբ երեխաները խաղադաշտում էին: Գնդակոծվում էր նաև գերեզմանոցը, որտեղ հուղարկավուրություն էր ընթանում: Այնուհետև կրակահերթ արձակվեց գյուղի ավտոմեքենաների վրա, սակայն առանց վնաս պատճառելու:

Տավուշի մարզի Մովսես գյուղի ապաստարնի կամ խաղաթաքստոցի պատրաստման աշխատանքերը «Պահապան» հիմնադարմը ավարտին է հասցրել: Դեկտեմբերի 26-ին այն հանձնվեց շահագործման` մեծ ցանկությամբ, որ այն կիրառելու կարիք երբեք չլինի: Ծրագրի արդյունքները կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=WhjnY08MF-0&feature=share&app=desktop

ԿԱՐԻՔ

Մովսես դպրոցը կառուցվել է 1980թթ, որը հաճախում են 129 երեխաներ և 40 ուսուցչական անձնակազմ: Շենքն ունի լայն 70քմ ներքնահարկ, որը վերջերս վերանորոգվել է տեղական իշխանությունների և ՄԿԽԿ-ի ջանքերով: Ձեր աջակցությամբ Պահապան հիմնադրամը ներքնահարկը կվերածի խաղաթաքստոցի՝ տեղադրելով կահույք, հեռուստացույց, սառնարան, մանկական խաղադաշտի ծածք, տաքացնող սարք, խաղալիքներ և գրքեր: Այս ամենը կօգնի երեխաներին անցկացնել վտանգավոր պահերը ապահով և ուրախ միջավայրում, հեռու մնալ սթրեսից ուսումնառության բոլոր տարիներին:

Ծրագրի արժեքը՝ 860000 ՀՀ դրամ