Խաղաթաքստոց N8 Կոթի գյուղի երեխաների համար

%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81-n8-%d5%af%d5%b8%d5%a9%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1
100%
760000 AMD
Ավարտված

Խաղաթաքստոց N8 Կոթի գյուղի երեխաների համար

Ծրագրի անվանումը Խաղաթաքստոց Կոթիի երեխաների համար
Գտնվելու վայրը Տավուշ
Ծրագրի նկարագրությունը Առկա չօգտագործվող ներքնահարկի վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված մանկական գույքով, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով:
Ծրագրի կարգավիճակը Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես:
Ծրագրի արժեքը $4560
Հավաքագրված գումարը $1500 ջանքերով Լյուբա Թաթևոսյանի, Նարեկ Ասլիկյանի և Շարմաղ Սաքունցի
Ազդեցությունը Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում:

Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար:

Ծրագրի ղեկավարումը Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում:

Նախապատմությունը

Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից Կոթի գյուղն ամենահաճախն է ենթարկվում կրակոցների ադրբեջանական զինված ուժերի կողմից:  Գյուղը սահմանին շատ մոտ է գտնվում և ծառայում է որպես սահմանի պահապան:Կոթին մեծապես տուժել է 2015թ. սեպտեմբերի 1-ից 3-ը տեղի ունեցած շարունակական կրակոցների հետևանքով: Երկու անձ վիրավորվել էր: Պարբերական կրակոցների հետևանքով տների պատերին և տանիքներին առաջացել են փամփուշտներից ծակեր, պատուհանները փշրված են, մեքենաներն ու խոտի խրձերը՝ գնդակոծված ու այրված: Թեպետ 2017թ. ընթացքում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր, սակայն կրակահերթը լսելի էր գրեթե ամեն օր:

Կարիքը

Կոթիի մեծ դպրոցն ունի 600-ից ավել աշակերտ: Դպրոցը 2015 թվականին ենթարկվել էր ծավալուն ռմբակոծության, բայց շարունակում է գործել և ծառայել համայնքին: Այսպիսի կյանքը շարունակվում է:

Դպրոցում առկա է 81 քմ մակերեսով ներքնահարկ, որն անհրաժեշտ է կոսմետիկ նորոգում  և կահավորում որպես խաղաթաքստոց՝ երեխաների տարիքին համապատասխանող  կահույքով, օդափոխությամբ, գեներատորով, հեռուստացույցով և խաղալիքներով: Համայնքապետարանն արդեն իսկ ապահովել է համագործակցությունը Հայաստանում ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) հետ տարածքի հիմնական վերանորոգման մասով, մինչդեռ Պահապան հիմնադրամը կաջակցի ծրագրին գույքով. սանիտարական հանգույցով, խաղալիքներով և կահույքով՝ տարածքը երեխաների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով:  Ձեր աջակցությունը կօգնի  սովորական ներքնահարկի երկու սենյակները խաղաթաքստոցի վերածելուն և կօգնի դարձնել անվտանգ հարյուրավոր աշակերտների համար սերունդներ շարունակ:

Այս թաքստոցը նորոգելու, կահավորելու և անհրաժեշտ գույքով ապահովելու համար անհրաժեշտ գումարըը ապահովել է Պետրոս Ֆիչիջյանի ընտանիքը ԱՄՆ-ին, տիկին Սերինե-Լյուբա Թաթևոսյանը , Նարեկ Ասլիկյանը և Շարմաղ Սաքունցը ՝ մասնակցությամբ բազմաթիվ սփյուռքահայ համայնքի։ 

Պահապան հիմնադրամը Կոթիի դպրոցականների անունից իր մեծագույն գնահատանքն է հայտնում և խորհին շնորհակալությունը Լյուբային, Շարմաղին և Նարեկին իրենց բարի սրտի և նախաձեռնության համար։  Ուրախ կլինենք տեսնելու ձեզ իբրև հյուրեր Կոթիում։