![%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81-n8-%d5%af%d5%b8%d5%a9%d5%ab-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1](https://www.pahapan.org/wp-content/uploads/2017/09/73059273_659735407769243_5046629183170543616_n.jpg)
![](https://www.pahapan.org/wp-content/themes/helping-hand/assets/image/completed_icon.png)
Խաղաթաքստոց N8 Կոթի գյուղի երեխաների համար
Ծրագրի անվանումը | Խաղաթաքստոց Կոթիի երեխաների համար |
Գտնվելու վայրը | Տավուշ |
Ծրագրի նկարագրությունը | Առկա չօգտագործվող ներքնահարկի վերափոխումն ապահով խաղաթաքստոցի՝ կահավորված մանկական գույքով, օդափոխության համակարգով, դպրոցական և խաղալու պարագաներով: |
Ծրագրի կարգավիճակը | Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես: |
Ծրագրի արժեքը | $4560 |
Հավաքագրված գումարը | $1500 ջանքերով Լյուբա Թաթևոսյանի, Նարեկ Ասլիկյանի և Շարմաղ Սաքունցի |
Ազդեցությունը | Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում:
Արտակարգ իրավիճակներում երեխաներին կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար: |
Ծրագրի ղեկավարումը | Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում: |
Նախապատմությունը
Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանակից Կոթի գյուղն ամենահաճախն է ենթարկվում կրակոցների ադրբեջանական զինված ուժերի կողմից: Գյուղը սահմանին շատ մոտ է գտնվում և ծառայում է որպես սահմանի պահապան:Կոթին մեծապես տուժել է 2015թ. սեպտեմբերի 1-ից 3-ը տեղի ունեցած շարունակական կրակոցների հետևանքով: Երկու անձ վիրավորվել էր: Պարբերական կրակոցների հետևանքով տների պատերին և տանիքներին առաջացել են փամփուշտներից ծակեր, պատուհանները փշրված են, մեքենաներն ու խոտի խրձերը՝ գնդակոծված ու այրված: Թեպետ 2017թ. ընթացքում իրավիճակը համեմատաբար խաղաղ էր, սակայն կրակահերթը լսելի էր գրեթե ամեն օր:
Կարիքը
Կոթիի մեծ դպրոցն ունի 600-ից ավել աշակերտ: Դպրոցը 2015 թվականին ենթարկվել էր ծավալուն ռմբակոծության, բայց շարունակում է գործել և ծառայել համայնքին: Այսպիսի կյանքը շարունակվում է:
Դպրոցում առկա է 81 քմ մակերեսով ներքնահարկ, որն անհրաժեշտ է կոսմետիկ նորոգում և կահավորում որպես խաղաթաքստոց՝ երեխաների տարիքին համապատասխանող կահույքով, օդափոխությամբ, գեներատորով, հեռուստացույցով և խաղալիքներով: Համայնքապետարանն արդեն իսկ ապահովել է համագործակցությունը Հայաստանում ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) հետ տարածքի հիմնական վերանորոգման մասով, մինչդեռ Պահապան հիմնադրամը կաջակցի ծրագրին գույքով. սանիտարական հանգույցով, խաղալիքներով և կահույքով՝ տարածքը երեխաների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով: Ձեր աջակցությունը կօգնի սովորական ներքնահարկի երկու սենյակները խաղաթաքստոցի վերածելուն և կօգնի դարձնել անվտանգ հարյուրավոր աշակերտների համար սերունդներ շարունակ:
Այս թաքստոցը նորոգելու, կահավորելու և անհրաժեշտ գույքով ապահովելու համար անհրաժեշտ գումարըը ապահովել է Պետրոս Ֆիչիջյանի ընտանիքը ԱՄՆ-ին, տիկին Սերինե-Լյուբա Թաթևոսյանը , Նարեկ Ասլիկյանը և Շարմաղ Սաքունցը ՝ մասնակցությամբ բազմաթիվ սփյուռքահայ համայնքի։
Պահապան հիմնադրամը Կոթիի դպրոցականների անունից իր մեծագույն գնահատանքն է հայտնում և խորհին շնորհակալությունը Լյուբային, Շարմաղին և Նարեկին իրենց բարի սրտի և նախաձեռնության համար։ Ուրախ կլինենք տեսնելու ձեզ իբրև հյուրեր Կոթիում։