Բացում ենք Խաղաթաքստոց N4-ը Այգեպարում

Բացում ենք Խաղաթաքստոց N4-ը Այգեպարում

Խաղաթաքստոց N4 արդեն պատրաստ է: Միացե´ք մեզ հունիսի 5-ին Այգեպար համայնքում այդ օրը դարձնելու ուրախ մեր սահմանապահ մանուկների համար: Այգեպար գյուղը Տավուշի մարզի ամենավտանգված 15 գյուղերից մեկն է, որը գտնվում է ադրբեջանական դիրքերից ընդամենը 1կմ հեռավորության վրա: Ահա թե ինչու Պահապան հիմնադրամը նպատակ ունի նորոգել 15 մանկապարտեզների և դպրոցների թաքստոցները` դարձնելով դրանք ապահով խաղասենյակներ: Այժմ Այգեպարի երեխաներն էլ ունեն ապահով և ուրախ վայր ադրբեջանական զինուժի կիակոցներից թաքնվելու համար: Մնաց 11 #խաղաթաքստոց, օգնեք մեզ կառուցել հաջորդը!