Խաղաթաքստոցներ՝ ձեր փոքր լուման Տավուշում մեծ գործի համար

%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a1%d5%a9%d5%a1%d6%84%d5%bd%d5%bf%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%9d-%d5%b1%d5%a5%d6%80-%d6%83%d5%b8%d6%84%d6%80-%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%be%d5%b8

Խաղաթաքստոցներ՝ ձեր փոքր լուման Տավուշում մեծ գործի համար

«Պահապան» հիմնադրամի նախաձեռնած՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում խաղաթաքստոցների կառուցման ծրագիրն արդեն գործում է Երեւանի սրճարան-ռեստորաններում:

Banks.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը նշել է, որ սրճարանների եւ ռեստորանների հաճախորդներին հաշիվը ներկայացնելիս տրվում են նաեւ փազլի կտորներ եւ առաջարկվում հանգանակություն կատարել՝ աջակցելով երեխաների համար խաղաթաքստոցներ կառուցելու ծրագրին:

Փազլի կտորներով հավաքվում է Իջեւանի «Արեւիկ» սոցիալական-ցերեկային կենտրոնի երեխաների նկարած նկարները: Մեկ փազլն արժե 200 դրամ. սրճարանների հաճախորդները փազլի դիմաց վճարած գումարը գցում են առանձին դրամարկղի մեջ եւ իրենց ձեռքով փակցնում նկարի մի մասնիկը:

Ավելի վաղ Banks.am-ի հետ զրույցում Ինգա Հարությունյանը նշել էր, որ կայքում հանգանակություն կատարելուց բացի՝ փորձել են ստեղծել այսպես կոչված «համազգային հանգանակությունների» հարթակ եւ ներգրավել սրճարաններ ու ռեստորաններ, որպեսզի ամեն մեկը ցանկության դեպքում կարողանա մասնակցել:

Այս պահին ռեստորանների եւ սրճարանների ցանցում ներառված է 15 հաստատություն՝ The Green Bean Cascade, The Green Bean, Bakery, ArtBridge, Segafredo Zanetti Espresso Yerevan, Cinnabon Armenia, Square One , EDEN Cafe — Pub, Zeituna, Paparazzi Cafe , Impresso Coffee Shop, Il Solo Gelato, DipnDip, Anteb, Eldorado shop:

Նախատեսվում է առաջիկայում ընդլայնել ռեստորանների ու սրճարանների ցանկը՝ դուրս գալով Երեւանի սահմաններից։